Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկով դիմեց ընդդիմությունը՝ հայտարարելով՝ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չանցնի, հրաժարական կտա, իսկ եթե ժողովուրդն «այո» ասի նոր Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի: Գրում է «Ազատությունը»։
«Ես իրենց տալիս եմ անպարտելի տարբերակ և անկախ նրանից, թե ինչ է հանրաքվեի արդյունքը, ես հեռանում եմ՝ մի դեպքում կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետև ստացվում է, որ այդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը առնվազն իմ մատուցմամբ, երկրորդ տարբերակում, ես իրացնելով մինչև հաջորդ ընտրրությունները այս կարգավիճակով, հաջորդ ընտրություններում չեմ լինում վարչապետի թեկնածու», - հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց նաև. «Իհարկե նոր Սահմանադրության նախագիծը պետք է լրամշակվի, բայց դա պետք է լինի «Իրականա Հայաստանի» գաղափարախոսության ենթատեքստում: Բայց չենք բերելու Անկախության հռչակագրի վիճակում»:
Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարեց՝ եթե ընդդիմությունը հրաժարվի «ինձ հեռացնելու այս տարբերակներից, մենք ենք իրենց հեռացնելու»:
«Գնանք հանրաքվեի ժողովուրդը կասի՝ ունի՞ այս կառավարությունը... ես անձամբ ունե՞մ վստահություն, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ սա մի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար, բայց սա չի հանում սկզբի հարցը, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պետք է հստակ պատասխանեն և այն քաղաքական ուժերը, որ «ոչ»-ի շուրջ համախմբվել են, պետք է հստակ ասեն՝ միացյալ Հայաստանի տեսլականը պաշտպանո՞ւմ են, թե՞ չէ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում հեռացնել ընդդիմությանը, վարչապետը պատասխանեց. «Իմ պատկերացումն այն է, որ եթե ընդդիմությունը մերժի առաջարկը, ցույց կտանք ակնհայտը, ցույց կտանք, որ ընդդիմությունը հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում, այս ընկալմամբ կգնանք արտահերթ ընտրությունների, և իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության այսօրվա խմբակցությունները չեն անցնի խորհրդարան:
Add new comment