Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Բեռլինում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև եվրոպացի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Հանդիպումը կայացել է «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո, որին մասնակցել են Կիևի եվրոպացի դաշնակիցները՝ այն երկրները, որոնք հայտարարել են պատերազմի դադարեցման դեպքում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու իրենց մտադրության մասին։

Զելենսկու խոսքով՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկվել են խաղաղության շուրջ ապագա բանակցությունների հնարավոր պարամետրերն ու օրակարգը։

«Հույս ունենք, որ ամերիկյան կողմը կօգնի հնարավորինս արագ կազմակերպել թիմերի մակարդակով առաջին բազմակողմ հանդիպումը՝ Եվրոպայի լիարժեք մասնակցությամբ»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուիթքոֆի, Քուշների և եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները, որոնք «Ռուսաստանի համար իրական զսպող գործոն կդառնան»։

Add new comment