Submitted by H.Aslanyan on
Եկեղեցի

Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը

Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»։

Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։

Իսկ ահա այդ հոդվածի առաջին մասը մնացել է անփոփոխ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին կետը խմբագրվել է անցյալ տարվանից շարունակվող իշխանությունների և ՀԱԵ-ի միջև առճակատման ֆոնին։ Հեղինակները, ըստ ամենայնի, որոշել են իրավական «սողանցք» թողնել հետագա որոշումների համար։

Add new comment