Submitted by H.Aslanyan on
Ալիև

Ալիևը նորից շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայի Իգդիրի համալսարանում անցկացվող «Մետաքսի ճանապարհի վերակենդանացումը» խորագրով կովկասյան միջազգային համաժողովի մասնակիցներին։

Նա անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նշանակությանը։

Ալիևի խոսքով՝ Նախիջևանի հետ Իգդիր նահանգի անմիջական սահմանակցությունը մեծապես նպաստում է երկու երկրների համագործակցության զարգացմանը, որը 2021 թ. ստորագրված Շուշիի հռչակագրով արդեն իսկ բարձրացվել է դաշնակցային մակարդակի։ 

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրա իրականացումը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն, ինչպես նաև կընդլայնի Թուրքիայի հետ ցամաքային կապը։

Նրա գնահատմամբ՝ նախագիծը կարող է նպաստել նաև Միջին միջանցքի հնարավորությունների ընդլայնմանը, միջազգային առևտրի և լոգիստիկ կապերի զարգացմանը։

Ալիևն կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով, որ համաժողովը կնպաստի ռեգիոնալ համագործակցությանն ու փոխվստահության ամրապնդմանը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Add new comment