Submitted by H.Aslanyan on
Պուտին

Ռուսաստանի պատասխանն անխուսափելի կլինի Ուկրաինայի հարվածներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին Ռուսաստանի պատասխան գործողություններն անխուսափելի են, և «այդ մասին բոլորը պետք է իմանան»։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների փորձերը չեն դադարում՝ չնայած Թրամփի ուղիղ կոչին՝ զերծ մնալ նման գործողություններից։

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է ներքին վառելիքի շուկայի իրավիճակին՝ նշելով, որ այն շարունակում է բարդ մնալ։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի սկզբին գրանցված գագաթնակետից հետո բենզինի գները Ռուսաստանի շրջանների մեծ մասում ընդհանուր առմամբ կայունացել են, և հաջողվել է պահպանել ներքին շուկայի կայունությունը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի վառելիքի արտաքին մատակարարումները սահմանափակելու փորձերը հետևանքներ կունենան հենց եվրոպացիների համար։ Նա նաև հայտարարել է, որ ռուսական նավթի և գազի մատակարարումները Եվրոպա կնվազեն, իսկ եվրոպական երկրների խնդիրները՝ կավելանան։

Ռուսաստանի նախագահը հանձնարարել է նաև ուժեղացնել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների պաշտպանությունը։

 

Add new comment