Submitted by H.Aslanyan on
Արաղչի

Իսրայելը փորձում է նոր հակամարտություն հրահրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը փորձում է նոր հակամարտություն հրահրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ մեղադրելով Իրանին դեղագործական գործարաններում քիմիական զենք մշակելու մեջ։

Արաղչիի խոսքով՝ Իսրայելը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկու անգամ ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ անհաջող պատերազմների մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեղադրել էր Թեհրանին քիմիական զենք մշակելու մեջ և հայտարարել, որ Իսրայելը թույլ չի տա դրանց ստեղծումը։

Add new comment