Ավստրալիան ներկայացրել է վերջին տարիների ամենամեծ պաշտպանական բարեփոխումը
Ավստրալիան ներկայացրել է վերջին տասնամյակի ամենամեծ պաշտպանական բարեփոխումն իրականացնելու իր ծրագիրը: Ըստ ծրագրի՝ բանակը վերածվելու է մարտական մի ուժի, որը կարող է զսպել Չինաստանին կամ հավանական որևէ այլ թշնամու:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսը հայտարարել է ռազմավարական ծրագրի մասին, որը ներառում է հրթիռներ, սուզանավեր և կիբեռտրանսպորտային միջոցների գնում՝ «թշնամիներին զսպելու համար»։
«Այսօր 35 տարվա մեջ առաջին անգամ մենք վերափոխում ենք Ավստրալիայի պաշտպանության ուժերի առաքելությունը»,- հայտնել է Մարլսը:
Ավստրալացի ռազմական փորձագետները մատնանշում են Չինաստանի ռազմական աճը՝ վախենալով, որ Պեկինը կարող է արդյունավետորեն կտրել երկիրը համաշխարհային մատակարարման շղթայից:
Ի պատասխան նման սպառնալիքի՝ ավստրալացի զինվորականները կբարելավեն օդից, ցամաքից և ծովից հարձակվելու կարողությունը, կամրապնդեն հյուսիսային բազաները և ավելի շատ զորք կհավաքագրեն։
Add new comment