Ուկրաինան 3 նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Baykar» ընկերության հետ
Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի նախարար Ալեքսանդր Կամիշինը տեղեկացրել է, որ թուրքական «Bayraktar» անօդաչուներ արտադրողի՝ «Baykar» ընկերության հետ ստորագրվել է երեք նոր համաձայնագիր։ Դա տեղի է ունեցել Ստամբուլում «Teknofest 2023» միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
Ուկրաինայի ռազմական արդյունաբերության նախարարը մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ պայմանագրերն Ուկրաինային նոր սերնդի զենք կտան։
Add new comment