Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բլինքենի մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այսօր Արլինգթոնում բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի շենքում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում՝ ՀՀ ժամանակով 17:45-ին:
Պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին: Ըստ Բլինքենի՝ դա երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է:
Add new comment