Submitted by A.Gevorgyan on
hsjsfjs

Ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Բերձորի (խմբ.) միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Ադրբեջանական կողմը հանդիպման ավարտից հետո իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, Բերձորի միջանցքին չի անդրադարձել։

«ԱՄՆ-ի հանձնառությունն է նպաստել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,- նշել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել ներկայանալ:

Արդյո՞ք ԱՄՆ-ն իրեն տեսնում է որպես մի երկիր, որը սահմանափակվում է բանակցությունների համար հարթակ տրամադրելով, թե՞ Վաշինգտոնը ծրագրեր ունի հնարավոր ելքի համար:

«Մեր նպատակն է բանակցությունների համար հարթակ տրամադրել: Տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ և համատեղ աշխատանք կայուն խաղաղության հասնելու առաջընթացի համար: Մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ կարող ենք դա անել Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին»,- ադրբեջանական «Թուրան» գործակալության տվյալներով՝ այս մասին հայտնել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

 

 

 

 

 

Add new comment