Submitted by A.Gevorgyan on
kılıçdaroğlu

Հաղթելու դեպքում Թուրքիան անմիջապես վերսկսելու է Եվրամիությանն անդամակցության գործընթացը. Քըլըչդարօղլու

Ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հաղթելու դեպքում Թուրքիան անմիջապես վերսկսելու է Եվրամիությանն անդամակցության գործընթացը։ Նա նաև նշել է, որ 2 տարվա ընթացքում կկարգավորվեն հարաբերությունները Սիրիայի հետ, և կվերաբացվեն դեսպանատները։

Ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն նշել է այն կետերը, որոնք պետք է իրագործվեն իր հաղթանակի դեպքում.

  1. դատարանների անկախությունը, ԶԼՄ-ների, խոսքի ազատությունը պետք է վերականգնվեն,
  2. թույլ չտալ Թուրքիան վերածել ավտորիտար երկրի,
  3. Թուրքիան շարունակելու է տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ,
  4. վերսկսել Եվրամիության անդամ դառնալու բանակցային գործընթացը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուի գլխավոր հակառակորդն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։

 

Add new comment