Ադրբեջանի ԱԳՆ-ն օրինական է համարում սահմանային անցակետ տեղադրելու իր քայլը
«Սահմանային անցակետի վերաբերյալ Հայաստանի պնդումներն անընդունելի են: Ադրբեջանի օրինական որոշումն ու քայլը՝ սահմանային անցակետ ստեղծելու իր ինքնիշխան տարածքում, համապատասխանում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին ու նորմերին, Հայաստանի միջամտությունն Ադրբեջանի այս որոշմանն անընդունելի է։ Նորաստեղծ անցակետում տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողությունը, իսկ սահմանային անցակետից զեկուցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,-հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանն օրինական է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքում սահմանային անցակետ տեղադրելը: Այս մասին նույնիսկ բարձրաձայնում է և փորձում անհիմն մեղադրել Հայաստանին, իբրև թե վերջինս օկուպացրել է ադրբեջանական ութ գյուղերը: Անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը դեռ վաղուց քայլեր էր նախաձեռնում, այդ թվում՝ սադրանքներ, ահաբեկչություն և նմանատիպ այլ արարքներ՝ փորձելով ցույց տալ, որ անցակետի տեղադրումն անհրաժեշտություն է: Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակվելու է, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իր նպատակներին:
Add new comment