«Հունաստանը պետք է ձեռք բերի մի շարք միջուկային զենքեր՝ Թուրքիային զսպելու համար». հունական մամուլ
Հունական մամուլն անդրադարձ է կատարել Թուրքիային զսպելու մեխանիզմներին, ինչին հաջորդել է թուրքական մամուլի արձագանքը։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե Հունաստանը «միջուկային զենքով» դուրս է եկել Թուրքիայի դեմ։
«Կարո՞ղ է Հունաստանն արգելափակել Թուրքիային» վերնագրով հոդվածում հունական մամուլը Թուրքիային կանգնեցնելու տարբեր առաջարկներ է արել։
Ըստ թուրքական կողմի՝ այս կերպ Հունաստանը նպատակ ունի Թուրքիան որպես ագրեսոր ներկայացնելու և ստանալու միջազգային հասարակական կարծիքի աջակցությունը։
Հունական լրատվամիջոցները գրում են, որ հնարավոր հակամարտության դեպքում Աթենքի կառավարությունը պետք է գրավի Գյոքչեադան, Բոզքադան և Թրակիան, որպեսզի դիվանագիտական առավելություն ստանա։
Հունական լրատվական կայքի հոդվածում ասվում է, որ Թուրքիային զսպելու իդեալական միջոցն այն է, որ Հունաստանը պետք է ունենա մի շարք միջուկային զենքեր և հրթիռային հարթակներ։
«Սա փոքր երկրի համար ավելի ուժեղ մրցակիցներին զսպելու միակ միջոցն է։ Պակիստանի միջուկային առավելությունը Հնդկաստանին դարձնում է չափազանց զգուշավոր: Նմանապես, Իսրայելի միջուկային կարողությունների մասին իմացությունն արաբներին զսպեց։ Միջուկային զենքն ապահովում է նաև Կիմ Չեն Ընի ռեժիմի գոյատևումը Հյուսիսային Կորեայում»,- ասվում է հոդվածում։
Add new comment