Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավ

Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավ

Գազայի հատվածից այսօր՝ վաղ առավոտյան, 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավ: Հրթիռակոծությունից ժամեր առաջ Իսրայելի բանտում երեք ամիս տևած հացադուլից հետո մահացել էր իսլամական ջիհադի առաջնորդներից Խադեր Ադնանը: Այս մասին հաղորդում է «Jerusalem Post» պարբերականը:

Հրթիռներն ընկել են Գազայի հետ սահմանին՝ բաց տարածքում: Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը չի ակտիվացվել:

Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 1-ի երեկոյան հայտարարել էր, որ մայիսի 2-ի առավոտից մինչև կեսօր ծրագրված վարժանքներ է անցկացնելու Գազայի հետ սահմանին: Հրթիռակոծությունից հետո վարժանքները չեղարկվել են:

«Jerusalem Post»-ը հիշեցնում է, որ վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ էր արձակվել ապրիլի 7-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ Պաղեստինի իսլամական ջիհադի պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ Իսրայելը «թանկ կվճարի», եթե Ադնանը բանտում մահանա: Ադնանը ձերբակալվել էր փետրվարին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և սադրանքներ հրահրելու մեղադրանքներով:

Add new comment