Երկու երկրների միջև առանցքային է ուղիղ երկխոսությունը դիվանագիտական ճանապարհով. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ
Վեդանտ Պատելը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ԱՄՆ-ում ընթացող բանակցություններին, նշել է. «Երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։ Մենք կարծում ենք, որ այստեղ առանցքային է ուղիղ երկխոսությունը դիվանագիտական ճանապարհով»։
Նրա կարծիքով՝ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ամերիկացի պաշտոնյան ակտիվ ներգրավված է եղել այդ գործընթացում։
ԱՄՆ-ն անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին խաղաղության համատեքստում։ Ըստ Ամերիկայի՝ երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու տարբերակներ կան։ Ադրբեջանը խաղաղության անվան ներքո փորձում է հասնել իր բոլոր նպատակներին։ Խաղաղությունը, որը պատկերացնում է Ադրբեջանը, իրականության հետ որևէ առնչություն չունի։
Add new comment