Submitted by A.Gevorgyan on
jsfjskfs

Ադրբեջանցի քաղաքագետն անդրադարձել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացմանը

«Հայաստանում բացվել է 20-րդ դարի 20-ականներին քաղաքական մի շարք սպանություններ իրականացրած ահաբեկիչների՝ «Նեմեսիս» խմբավորման զինյալների հիշատակին կանգնեցված հուշարձանը։ Նրանք «հեռացրել են» երիտթուրքերի և Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության կառավարությունների անդամներին։ Հայաստանում նրանց անվանում են «վրիժառուներ»՝ կապված այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հետ»,- այս մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆուադ Ախունդովը։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, «Նեմեսիս»-ի մասին խոսում է՝ խեղաթյուրելով իրականությունը և համապատասխանեցնելով ադրբեջանական տեսակետին։

Բացի դրանից՝ արձանի բացումից օրեր անց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի տեղադրումը Երևանում։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ապրիլի 25-ին «Նեմեսիս» ահաբեկչական գործողության մասնակիցների հիշատակին նվիրված արձանի բացումը»,- նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:

«Նեմեսիս»՝ գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Նեմեսիս  է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

Add new comment