Ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում. Տաթևիկ Հայրապետյան
«Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը...»:
Հետո նյութը հեռացվեց էջից:
Սա նշանակում է՝
- ՀՀ-ն համաձայն է դիտել Արցախի հայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում,
- խոսվում է ՀՀ կամ, ինչպես իրենք են մեր երկիրը կոչում, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցների գալու մասին, այդ թեզն ակտիվ շրջանառում է ադրբեջանական կողմը:
Եթե սա այն կետերից մեկն է, ինչի շուրջ պատրաստվում են մի շաբաթ բանակցել Վաշինգտոնում, ապա նշանակում է` Հայաստանը ոչ միայն վտանգում է մեր 120.000 հայերի կյանքը, այլև ամբողջ ՀՀ գոյությունն առհասարակ:
Ադրբեջանը պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը՝ գովասանքի արժանի քայլ: Փաստերն անսպառ են: Ավելին՝ նույն ՀՀ-ն է հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի դատարան՝ ընդդեմ ռասիզմի:
Add new comment