Submitted by detq-editor on
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ի վիճակի է բավարարելու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ի վիճակի է բավարարելու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ի զորու է, Թուրքիայի զինված ուժերից բացի, բավարարելու բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների պաշտպանական կարիքները։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Աստված տա, շուտով մենք մեր ծովերում կտեսնենք մեր ազգային սուզանավերը, իսկ մեր երկնքում՝ մեր ազգային կործանիչ KAAN-ը, որը ներկայացրել ենք օրեր առաջ։ Պաշտպանության և անվտանգության ոլորտում արված յուրաքանչյուր քայլ, իրականացվող յուրաքանչյուր նախագիծ խորհրդանշում են Թուրքիայի հզորությունը, որը դարձել է միջազգային շուկայում կարևոր դերակատար»,- ընդգծել է նախարարը։

Աքարի խոսքով՝ Թուրքիան կշարունակի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը և աջակցությունը բարեկամ երկրներին։

«Մենք պայքարում ենք ահաբեկչական բոլոր կազմակերպությունների, հատկապես PKK/PYD-YPG-ի, ISIS-ի և FETÖ-ի դեմ, պաշտպանում ենք մեր իրավունքներն ու շահերը մեր ծովերում և երկնքում, աջակցում ենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը, Ադրբեջանին ու Լիբիային և շարունակում ենք նպաստել տարածաշրջանի ու համաշխարհային խաղաղությանը»։

Add new comment