Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական անվտանգության պայմանագիր է ստորագրվել

Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական անվտանգության պայմանագիր է ստորագրվել

Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական անվտանգության պայմանագիր է ստորագրվել

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ արձանագրություն է ստորագրվել ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ պաշտոնական հանդիպումներ ունենալու նպատակով։

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Հրենինի և Շոյգուի հանդիպման մասին հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջև ընթացիկ, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

Իր հայտարարության մեջ Շոյգուն նշել է, որ գովելի են «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամական վերաբերմունքին» հակազդելու Բելառուսի վճռականությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ապահովելու ռուս-բելառուսական միացյալ պետության ռազմական անվտանգությունը։

Ուշադրություն հրավիրելով Բելառուսի գործընկերության կարևորությանը հավաքական Արևմուտքի աննախադեպ ճնշման և պատերազմի պայմաններում՝ Շոյգուն ասել է. «Ներկայումս, համաձայն պետությունների ղեկավարների որոշման, երկու երկրները՝ Ռուսաստանը և Բելառուսը, համատեղ տարածաշրջանային ուժային զորամիավորումներով ու կազմավորումներով իրականացնում են մարտական ​​համակարգման աշխատանքներ»։

Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական անվտանգության պայմանագիր է ստորագրվել

Add new comment

From the author