Submitted by detq-editor on
DETQ

Բախմուտում ռուսական հարձակումը ձախողվել է. Ջոն Քիրբի

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին կարծում է, որ Բախմուտում ռուսական հարձակման փորձը ձախողվել է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «The Guardian» պարբերականը։

Քիրբիի խոսքով՝ վերջին հինգ ամսում ավելի քան 20 հազար ռուս զինվոր է սպանվել, ավելի քան 80 հազարը՝ վիրավորվել։ Նա նաև նշել է, որ սպանված 20 հազար զինվորականների կեսը եղել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամ։

«Ռուսաստանի համար Բախմուտը գրավելու փորձն ահավոր թանկ արժեցավ: Ռուսաստանը սպառել է իր ռազմական պաշարներն ու իր զինված ուժերը, և դեկտեմբերից սկսած՝ մենք հաշվարկում ենք, որ Ռուսաստանը կորցրել է ավելի քան 100 հազար զինվորական, այդ թվում՝ ունի ավելի քան 20 հազար զոհված»,- հայտարարել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ հրաժարվել է ուկրաինական կողմի կորուստները գնահատելուց։ Նա ասել է, որ Սպիտակ տունը չի հրապարակի այնպիսի տեղեկություն, որը կարող է վնասել Ուկրաինային:

#Դետքի_հետագծով

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում վերջին ամիսներին արյունալի մարտեր են ընթանում Բախմուտ քաղաքի շրջակայքում։ Չնայած ռուսական կողմը շրջափակել է քաղաքը երեք կողմից, այնուամենայնիվ ուկրաինական ուժերը հրաժարվում են քաղաքը լքելուց։

Ներկայումս Բախմուտում փողոցային մարտեր են ընթանում, և պայքար է գնում յուրաքանչյուր թաղամասի վերահսկողության համար։ Բախմուտ քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի, որի նկատմամբ վերահսկողությունը կնպաստի ռուսական ուժերի հետագա առաջխաղացմանը։

Add new comment