Submitted by H.Andreasyan on
Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը

Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը, տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտից։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ եռակողմ քննարկումից հետո Միրզոյանն ու Բայրամովը ևս մի քանի հանդիպում են ունեցել։

Add new comment