Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն անդրադարձել է ընտրություններին
«Ընտրությունների ելքը որոշելու է ժողովրդի կամքը։ Ընտրությունները կանցկացվեն թափանցիկ»,- այս մասին մայիսի 5-ին կայացած քվեարկությունից հետո լրագրողների համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։
Նա վստահություն է հայտնել, որ ընտրությունները կանցնեն թափանցիկ։ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվել քվեարկելու Գյանջայում (Գանձակ) և Նախիջևանում, քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 7-ը։
Նշենք, որ այսօր Ադրբեջանում սկսվել է Թուրքիայի քաղաքացիների նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Մայիսի 5-ի առավոտյան ժամը 09:00-ից բացվել են ընտրատեղամասերը։
Ադրբեջանում քվեարկության համար 15 ընտրատեղամաս է ստեղծվել։ Դրանցից 9-ը գտնվում են Բաքվում։ Քվեարկությունը կշարունակվի մինչև մայիսի 7-ը՝ ժամը 21:00-ն, բոլոր հասցեներում։
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են հետևյալ թեկնածուները.
- Հանրապետական միության թեկնածուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, պետության գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը,
- Ազգային միության թեկնածու, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն,
- ընդդիմադիր «Երկիր» կուսակցության առաջնորդ Մահարրամ Ինջեն,
- Հայր միության թեկնածու Սինանը Օղանը։
Add new comment