Submitted by H.Andreasyan on
Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը զորամասեր

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը զորամասեր

Մայիսի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում:

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ Պապիկյանը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:  

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը զորամասեր
Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը զորամասեր
Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը զորամասեր
Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը զորամասեր

Add new comment