321246462_862742261594527_65807761974003576_n

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին։ Այս մասին տեղեկացնում է սիրիական «SANA» լրատվական գործակալությունը, որը պատկանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին

«Լսվել են պայթյուններ։ Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը պատասխանել են»,- տեղեկացրել է գործակալությունը։

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը նոյեմբերի 13-ին հաղորդել է Հոմսից հարավ-արևելք գտնվող Շուայրաթ ռազմական օդանավակայանի, իսկ հոկտեմբերի 22-ին, 24-ին և 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի կողմից օդային հարվածներ իրականացնելու մասին։

Իսրայելի պաշտոնյաները հիմնականում ձեռնպահ են մնացել Սիրիայի տարածքի գնդակոծությունների վերաբերյալ մեկնաբանություններից։ Իսրայելը, 2011 թվականից սկսած, երբ Սիրիայում մեկնարկեց հակամարտությունը, ժամանակ առ ժամանակ Սիրիայի տարածքում թիրախավորում է Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին և Ասադի ռեժիմի ռազմական օբյեկտները։

Իսրայելի իշխանությունները պարբերաբար ապօրինի կերպով հարվածում են Սիրիայի տարածքին, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիական անձինք են զոհվում։ Սիրիայի իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում Իսրայելի հարձակումները կանխելու, իսկ հետագայում այդ երկրին պատասխանատվության ենթարկելու համար։

Add new comment