Submitted by detq-editor on
Իսրայելի պաշտպանության նախարարը վստահ է, որ Իրանը կարող է 5 միջուկային ռումբ արտադրել

Իսրայելի պաշտպանության նախարարը վստահ է, որ Իրանը կարող է 5 միջուկային ռումբ արտադրել

Իրանն ունի հարստացված ուրանի պաշար, որը բավարար է հինգ միջուկային ռումբի արտադրության համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Մի՛ սխալվեք, Իրանը չի սահմանափակվի միայն մեկ միջուկային ռումբի ստեղծմամբ։ Մինչ այժմ նա ուրանը հարստացրել է մինչև 20 և 60 տոկոս՝ հինգ միջուկային ռումբ արտադրելու համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարն իր հույն գործընկեր Նիկոլաս Պանայոտոպուլոսին։

Միաժամանակ Գալանտը զգուշացրել է, որ «Թեհրանի կողմից ուրանի մինչև 90 տոկոս հարստացումը մեծ սխալ կլինի և կարող է բոցավառել տարածաշրջանը»։

Add new comment