Սուդանի ռազմական խմբակցությունների ղեկավարները համաձայնվել են մայիսի 4-11-ին զինադադար հաստատել. Հարավային Սուդան

Սուդանի ռազմական խմբակցությունների ղեկավարները համաձայնվել են մայիսի 4-11-ին զինադադար հաստատել. Հարավային Սուդան

Սուդանի ռազմական խմբակցությունների ղեկավարները համաձայնվել են մայիսի 4-11-ին զինադադար հաստատել. Հարավային Սուդան

Սուդանի պատերազմող ռազմական խմբավորումները երեքշաբթի սկզբունքորեն համաձայնության են եկել հինգշաբթի՝ մայիսի 4-ից, յոթնօրյա հրադադարի շուրջ, հայտարարել է Հարավային Սուդանը՝ հաշվի առնելով այն, որ օդային հարվածներն ու կրակոցները Խարտումի շրջանում խաթարել են վերջին կարճաժամկետ զինադադարը:

Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարությունը, որն առաջարկել էր միջնորդել հակամարտության կարգավորման հարցում, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախագահ Սալվա Կիիրն ընդգծել է ավելի երկար զինադադարի և խաղաղ բանակցություններում բանագնացների նշանակման կարևորությունը, ինչին երկու կողմերը համաձայնվել են:

Սուդանի բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը «Reporters sans frontiers»-ին (RSF) հայտնել է, որ բանակի և Արագ արձագանքման ուժերի ղեկավար, գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյի միջև մայիսի 4-11-ին հաղորդված հրադադարի մասին համաձայնագրի հավաստիությունը պարզ չէ՝ հաշվի առնելով կոպիտ խախտումները, որոնք խաթարել են նախորդ համաձայնագրերը:

Սուդանի պատերազմը ստիպել է 100․000 մարդու փախչել երկրի սահմաններից դուրս, բացի դրանից՝ արդեն երրորդ շաբաթն ընթացող կռիվները հումանիտար ճգնաժամ են ստեղծել, երեքշաբթի ավելի վաղ հայտարարել են ՄԱԿ-ի պաշտոնյաները:

Հակամարտությունը կարող է վերածվել ավելի լայնածավալ աղետի, քանի որ Սուդանի հարևանները բախվում են փախստականների ճգնաժամի հետ, և կռիվները խոչընդոտում են օգնության մատակարարումը երկիր, այն պարագայում, երբ մարդկանց երկու երրորդն արդեն ապավինում է արտաքին օգնությանը:

Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսին ասել է, որ Կահիրեն կաջակցի Սուդանում հակառակորդ խմբակցությունների միջև երկխոսությանը՝ միաժամանակ «զգուշանալով նրանց ներքին գործերին միջամտելուց»:

«Ամբողջ տարածաշրջանը կարող է տուժել»,- երեքշաբթի ճապոնական թերթին տված հարցազրույցում նշել է նա, երբ Սուդանի բանակի ղեկավարի բանագնացը, որը գլխավորում է պատերազմող կողմերից մեկը, Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի պաշտոնյաներին:

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյաների՝ ՄԱԿ-ի օգնության ղեկավար Մարտին Գրիֆիթսը մտադիր էր երեքշաբթի այցելել Սուդան, սակայն այցը դեռ հստակեցված չէ:

ՄԱԿ-ին առընթեր Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) երկուշաբթի հայտարարել է, որ վերսկսում է աշխատանքը երկրի ավելի ապահով հատվածներում, որտեղ հակամարտությունն ավելի վաղ է դադարել։

«Վտանգն այն է, որ սա ոչ միայն Սուդանի ճգնաժամն է, այլև տարածաշրջանի»,- ասել է ՊՀԾ-ի Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դանֆորդը:

 

Add new comment