Ադրբեջանական սպառազինությունն ու զինտեխնիկան տեղափոխվում են ամառային շահագործման ռեժիմ
Ադրբեջանական բանակի բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կատարվում է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի՝ ամառային գործողության ռեժիմ տեղափոխելու գործընթացը։
Զորամասերում նախ ցուցադրական պարապմունքներ են անցկացվել անձնակազմի հետ, բացատրվել սեզոնային ծառայության կանոնները։
Զորամասերում գործող տեխնիկական սպասարկման կետերում կատարվում է տեխնիկայի պլանային սեզոնային սպասարկում՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները, ստուգվում է նաև դրանց էլեկտրական համակարգերի վիճակը։ Բացի դրանից՝ անձնակազմի ուշադրությանն են ներկայացվում ամառային ժամանակահատվածում սարքավորումների շահագործման կանոնները և անվտանգության պահանջները:
Add new comment