Submitted by detq-admin on
321277816_635602525029578_6937445682407153964_n

Կոսովոն պատրաստվում է Թուրքիայից «Bayraktar»-ներ գնել

Կոսովոն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ 12 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք գնելու համար։ Այս մասին գրում է «Avia. Pro» կայքը:

Նշվում է, որ Սերբիայի և Կոսովոյի միջև նոր լարվածության ֆոնին Պրիշտինան որոշել է ձեռք բերել թուրքական «Bayraktar TB2» հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիա։ Ենթադրվում է, որ անօդաչուները կօգտագործվեն Սերբիայի հետ սահմանակից շրջաններում հետախուզության, ինչպես նաև «Պանցիր-Ս» համալիրներին հակազդելու համար։

Հայտնի է նաև, որ Պրիշտինան և Անկարան արդեն բանակցում են Կոսովոյին «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարման շուրջ։ Աղբյուրները հայտնում են, որ Կոսովոն մտադիր է ընդհանուր առմամբ ընդունել 12 անօդաչու թռչող սարք։ Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիան և Կոսովոն դեռևս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում, սակայն անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի տրամադրել հարվածային անօդաչու սարքեր։

Add new comment