nemesis

Թուրքիան շատ լավ հասկանում է, թե որքան կարևոր է «Նեմեսիս» հուշարձանի նշանաբանությունը. իրանագետ

Պարզ է, որ ցեղասպան դահիճներից հայկական արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին:

«Սակայն մենք գործ ունենք Մերձավոր Արևելքի ավանդույթին քաջածանոթ մի վարչախմբի հետ, որը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է նշանաբանությունն ազգային ինքնության ամրապնդման և դրանում արդար վրեժի գաղափարի բյուրեղացման առումով։

Իզուր չէր, որ հայկական արդար վրեժի գաղափարն իրենց գլուխգործոց բանաստեղծություններում երգում էին հենց Պոլսում ստեղծագործող մեր դասական պոեզիայի երկու հսկաները՝ Վարուժանն ու Սիամանթոն»։ 

Add new comment