Submitted by A.Gevorgyan on
hikmet haciyev

«Զանգեզուրի միջանցքի» բացումն ավարտին կհասցնի Նախիջևանի շրջափակումը. Ադրբեջանի նախագահի օգնական

«Զանգեզուրի միջանցքի» բացումն ավարտին կհասցնի Նախիջևանի շրջափակումը. Ադրբեջանի նախագահի օգնական,- «թվիթերի» իր էջում նման գրառում է արել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը նշվել է Նախիջևանում Բաքվում և Անկարայում տեղակայված դիվանագիտական ​​կորպուսի հետ միասին, որտեղ նա ծնվել է։ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կդադարեցվի Նախիջևանի շրջափակումը, և նոր հնարավորություններ կստեղծվեն ողջ տարածաշրջանի համար»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է՝ չի եղել, չկա և չպետք է լինի իբրև «Զանգեզուրյան միջանցք» կոչվող որևէ հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայաստանի փաստացի մասնատում, ուստի իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված «Թուրանական միջանցք»։

Իրականում Ադրբեջանը «միջանցքի» միջոցով ցանկանում է կապ հաստատել  Նախիջևանի հետ, որի միջոցով կկարողանա կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և Թուրքիայից էլ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։ «Միջանցքի» միջոցով Ադրբեջանը կունենա այլընտրանքային ճանապարհ ներկայիս Իրանի տարածքով։ «Միջանցքը» կարող է կարևոր հանգույց դառնալ նոր տնտեսական զարգացումներում։

Տարածաշրջանում կողմ են «միջանցքին»՝ բացառությամբ Իրանի։ Իրանը դեմ է, քանի որ այդպիսով կկորցնի իր այլընտրանքային ճանապարհը Հայաստանով դեպի Եվրոպա և կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչդեռ Հայաստանը հուսալի է Իրանի համար։ Ադրբեջանը և Թուրքիան շարունակելու են հասնել իրենց նպատակին սադրանքների, պատերազմների, ահաբեկչություն կազմակերպելու միջոցով։ Ադրբեջանը վերջին շրջանում բացահայտ ակնարկում է, որ  ցանկացած պահի կարող է ռազմական ուժի միջոցով հասնել իր նպատակներին։  

Add new comment