Submitted by H.Andreasyan on
Արցախում հայտնաբերվել է շուրջ 169 միավոր ռազմամթերք. ԱԻՊԾ

Արցախում հայտնաբերվել է շուրջ 169 միավոր ռազմամթերք. ԱԻՊԾ

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 4 ելք: Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից «Դետք»-ին տեղեկացնում են, որ հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 169 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորներն արձագանքում են քաղաքացիների հայտնաբերած, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնում պայթեցման աշխատանքներ, որի մասին SMS հաղորդագրությամբ իրազեկվում է քաղաքացիներին։

Կյանքի համար վտանգ հանդիսացող զինամթերքի հայտնաբերման մասով մեկ կանչ է գրանցվել մայիսի 6-ին: Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ: Նույն օրը ռազմամթերքը տեղում վնասազերծվել է:

 

Add new comment