Submitted by detq-admin on
320068635_892596995078117_2730794365226038154_n

Ադամ Շիֆը նշել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամն արդեն իրողություն է

ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտնել է, որ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող Բերձորի միջանցքը փակելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամն արդեն իրողություն է։ Այս մասին կոնգրեսականը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ադամ Շիֆն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի հիվանդանոցներից մեկում քաղաքացի է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

«Շատ հիվանդների դեռ վտանգ է սպառնում: Հիմնական պաշարները սպառնում են: Մարդասիրական ճգնաժամն արդեն ոչ թե հնարավոր է, այլ այն արդեն իրողություն է»,- գրել է Շիֆը։

Կոնգրեսականը միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել է աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը:

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Չափազանց կարևոր է, որ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն առարկայական գնահատական է տալիս այն իրավիճակին, որն Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծվել է Արցախի տարածքում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները պետք է ուժեղացնեն Բաքվի նկատմամբ գործադրվող ճնշումները, որպեսզի վերջինս անհապաղ բացի Բերձորի միջանցքը։

Add new comment