Վաշինգտոնում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ ինչ վերաբերում է Նեմեսիսի հուշարձանին, ապա դա Հայաստանի ներքին գործն է. Արմեն Գրիգորյան
Հաղթանակի զբոսայգում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանակցություններում հայտնի սկզբունք կա. քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։
«Վաշինգտոնում «Խաղաղության պայմանագրի» հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Կիրակի օրը լինելու է հանդիպում Բրյուսելում, այնուհետև` Քիշնևում։ Կաշխատենք այն ուղղությունամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է Նեմեսիսի գործողությունների մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման շուրջ առաջացած աղմուկին, ապա, վերջինսի խոսքով, այն Հայաստանի ներքին գործն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերին միջամտելու։
Add new comment