Submitted by detq-editor on
DETQ

Չավուշօղլուն Մոսկվայում կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան՝ մայիսի 10-ին մասնակցելու Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկումներ տեղի կունենան Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի վերաբերյալ։ Ակնկալվում են Չավուշօղլուի մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ։

Այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Add new comment