Submitted by H.Aslanyan on
Tunyan

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից»,- ասուլիսին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտում հայ-թուրքական հարաբերություններում:

«Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,- ասել է նա:

Սա է հայկական կողմի դրույթը, որը, ըստ Թունյանի, հասկանալի է նաև միջազգային հանրության համար:

Հիշեցնենք` Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել հայ-թուրքական սահմանն ամռան սկզբին բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

Add new comment