Submitted by detq-editor on
1.	Թուրքիան զբաղվում է ադրբեջանական «Սու-25»-ի արդիականացմամբ

Թուրքիան զբաղվում է ադրբեջանական «Սու-25»-ի արդիականացմամբ

Թուրքիան շարունակում է հեռահար և ճշգրիտ կառավարվող զինամթերքի ինտեգրումն ադրբեջանական ռազմական ինքնաթիռներին։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է «SavunmaSanayiST.com» կայքից։ Ինչպես հայտնում է վերոնշյալ կայքը,  թուրքական «TÜBİTAK-SAGE» պաշտպանական ընկերությունն ինտեգրել է թևավոր ուղղորդման սարք (KKN) ադրբեջանական «Սու-25» գրոհային ինքնաթիռներին։

Հրատարակությունը նշում է, որ ինտեգրված զինամթերքը համապատասխանում է ՆԱՏՕ-ի ստանդարտին։ Նախկինում կատարվել է «Սու-25»-ին լազերային ուղղորդման լրակազմի ինտեգրումը: KKN-ի շնորհիվ «MK-82» և «MK-83» ռումբերը կարողանում են ճշգրիտ ոչնչացնել օբյեկտը եղանակային բոլոր պայմաններում։

Հրատարակությունը նշում է, որ գրոհային ինքնաթիռը կարող է ապահով կերպով կատարել մարտական ​​առաջադրանքներ՝ չմտնելով հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտիներ։

Add new comment