Մայիսի 14-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը շատ փոքր է․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շատ փոքր է համարում հնարավորությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստի ընթացքում։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ֆոնին չի փոխել մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը։
«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ հարցին։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է խոսել այն ստորագրելու մասին։ Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտարարել է Փաշինյանը։
Add new comment