Դժվար է հիշել որևէ համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել․ Փաշինյան
«Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրագայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին։
«Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա:
Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետևյալն է․ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները, և ընդհանրապես դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»,- ասել է Փաշինյանը։
Add new comment