Հայ հրաձիգներն արծաթե մեդալներն են նվաճել «ISSF»-ի Գրան Պրիում
Հայ հրաձիգներն արծաթե մեդալներն են նվաճել «ISSF»-ի Գրան Պրիում
Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում:
Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող «ISSF»-ի Գրան Պրիի 10 մետր օդամղիչ ատրճանակի թիմային ձևում 14-16 հաշվով դուրս են եկել եզրափակիչ և գրավել երկրորդ տեղը`դառնալով արծաթե մեդալակիր:
Առաջին տեղում Վրաստանի հավաքականի թիմն է, իսկ երրորդ տեղերը զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի և Չեխիայի ընտրանինները:
Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է և արդեն իսկ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է վաստակել:
Add new comment