«Tactical Aerial Platform». մարտավարական օդային հարթակ

«Tactical Aerial Platform». մարտավարական օդային հարթակ

Հեղինակ
Վարդուհի Զաքարյան

Լեհական «WB Group» ընկերության կողմից մշակվել է «Tactical Aerial Platform», որն իրենից ներկայացնում է հետախուզական և պարեկող զինամթերքներով ԱԹՍ-ների խումբ։

Համակարգում փոխգործակցությամբ աշխատում են «FT-5», «FT-5E», «FT-5J» և «Gladius» կառավարվող ԱԹՍ-ները: «FT-5»-ը ցերեկային լույսի և ջերմային պատկերման տեսախցիկով զինված անօդաչու է, որը կարող է օդում մնալ շուրջ 10 ժամ: Թռիչքի ընթացքում իրականացնում է տվյալների փոխանցում իրական ժամանակում՝ պահպանելով պատկերի բարձր որակը:

«FT-5E» տարբերակը` ռադիոտեխնիկական և ռադիոէլեկտրոնային հետախուզության (electronic & signals intelligence) ԱԹՍ է, որը վերլուծում և մշակում է հավաքագրված տվյալները։ Իսկ «FT-5J» ռադիոլոկացիոն ճնշման (jamming) ԱԹՍ-ն էլ ապահովում է տվյալների անվտանգ փոխանցում «Gladius» պարեկող զինամթերքին (loitering munition)։

Add new comment

From the author