Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։
Քննարկումների ընթացքում Ջ. Բայրամովն ուշադրություն է հրավիրել խաղաղության համաձայնագրի բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման և առաջնահերթությունների, ինչպես նաև ապագա ակնկալիքների վրա։ Միաժամանակ նա մյուս կողմին տեղեկացրել է Հայաստանի «սադրիչ քայլերի մասին», որոնք խաթարում են խաղաղ գործընթացն ու բանակցությունները։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցության այս ուղղությամբ։
Add new comment