Քըլըչդարօղլուի անդրադարձն ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը
«Սիրելի՛ ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք դեռ պաշտպանում ենք համագործակցությունը և բարեկամությունը»,- «Թվիթերի» իր էջում նման գրառում է արել Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Դուք կանգնած եք այն մոնտաժների, դավադրությունների, «Deep Fake» բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք բացահայտվեցին այս երկրում»,- գրել է ընդդիմադիրը։
Պեսկովը հերքել է Թուրքիայի ընտրություններին ՌԴ-ի միջամտության մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին լուրերը։ Նա ընդգծել է, որ նման տվյալներ են տարածում ստախոսները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Թվիթերում» ռուսերեն գրառում էր կատարել՝ կոչ անելով Ռուսաստանին չմիջամտել ընտրություններին։
«Ես չգիտեմ, թե որն էր նման կոչերի պատճառը։ Մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող: Եթե որևէ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություն է տրամադրել, ապա նրանք սուտասան են, այդպես էլ պետք է ասվի»,- ասել է Պեսովը։
Խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները:
Add new comment