Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարը խոսել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին
Պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Էնվար Էֆենդիևը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆիոնջուի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի հետ համատեղ համագործակցության շրջանակում ռազմական կրթության հետագա ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Add new comment