Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Ընտրություններից առաջ սոցհարցումների մեծ մասի դեպքում ընդդիմությունն է հաղթող համարվում։ Բայց հնարավոր են անսպասելի զարգացումներ՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած անարդարությունները։
Ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ին և ավարտվելու են 17:00-ին (Երևանի ժամանակով 18։00-ին)։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 64 մլն 113 հազար, որոնցից 3 միլիոնն ընտրություն է կատարելու արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչություններում։
Նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարը կմղեն գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Մայիսի 11-ին «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը։ Նախընտրական պայքարը դադարեցնելու որոշումը նա բացատրել է տարբեր միջոցներով իր վրա գործադրվող «ոչ ադեկվատ և անհարկի ճնշումների» հանգամանքով:
Ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը կարող է հեռարձակվել 18։00-ից մինչև 20։00-ն։
Add new comment