Թուրքական պատվիրակությունն այցելել է Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված զորամասեր
Ադրբեջան կատարած այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր Էրհան Աֆիոնջուի գլխավորությամբ, այցելել է Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված զորամասեր։
Ադրբեջանական կողմն առիթը բաց չի թողել թուրք հյուրերին ներկայացնել օկուպացված տարածքները և առաջ տանել ադրբեջանական կեղծ դրույթներն առ այն, իբրև այդ տարածքներում հայկական կողմն ավերածություններ և վանդալիզմ է արել։
Այցելելով զորամասեր՝ թուրքական պատվիրակությունը ծանոթացել է դրանց ծառայողական և մարտական գործունեությանը, զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Զինանոցում առկա զինտեխնիկային ծանոթանալուց հետո պատվիրակությունն ուսումնական կենտրոնում դիտել է զինծառայողների ցուցադրական ելույթներ և մարտական պատրաստության պարապմունքներ։
Add new comment