Submitted by A.Gevorgyan on
turkliye

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո որևէ թեկնածու չի հաղթահարել 50%-ի շեմը։ Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նախատեսված է մայիսի 28-ին։

Թուրքիայի 81 նահանգներում, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են առանց լուրջ բախումների։ Երկրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, որի մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 15-ին զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել  Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը սատարում է այս ընտրություններում Էրդողանի հաղթանակին, քանի որ երկրների շահերը համընկնում են, որից էլ օգտվում է Թուրքիան և իր նպատակներն իրականացնում։ 

Այս ընտրությունները պատմական են համարվում, քանի որ առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն բավականին շատ ձայներ է հավաքել։ 

Թարմացված․ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Եները հայտնել է, որ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49․51%-ը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը:

Եները պաշտոնապես հայտարարել է մայիսի 28-ին երկրում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին։ Երկուշաբթի երկրում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը։

 

 

Add new comment