Submitted by detq-editor on
aretsh

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն մայիսի 15-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունների» վերջին զարգացումները։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլն է սպասվում, բայց երկու օր է՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ արտգործնախարարը շնորհավորանքներ են հղում Էրդողանին ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն Էրդողանի հաղթանակի կողմնակիցն է․ փաստացի Ադրբեջանը չկարողացավ չեզոք դիրք գրավել այս հարցում։

Add new comment