Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և որի համար վճարել է։
«Սպառազինություններն իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված՝ ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասել է նախարարի տեղակալը։
Add new comment