Եվրոպական կողմը փորձում է ապահովել ադրբեջանցի հանցագործների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց. Սիրանուշ Սահակյան
Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը, փորձում է ապահովել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի կալանավորվածներ։ Նա նաև ասել էր. «Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունն այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են մյուս կողմը, նախկինի պես ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդտեղ կա փաստերի սխալ ներկայացում, և, ըստ էության, ներկայացվել է ադրբեջանական տեսակետը միակողմանի. «Հետևում չկան փաստեր, և արտացոլված չէ հայկական դիրքորոշումը: Չգիտեմ, թե ինչու հայկական դիրքորոշման հետ համադրելով չեն դուրս բերվել փաստակազմը և վերջնական վարկածը: Գուցե տեղյակ չեն հայկական դիրքորոշումից, կամ տեղյակ լինելով՝ ցանկալի է եղել հենվել ադրբեջանական տեսակետի վրա, ինչևիցե կլասիկ հանցագործները ներկայացվում են որպես մոլորյալ զինծառայող այն պարագայում, երբ այդ զինծառայողներից առնվազն մեկը նաև տեսանյութ է հրապարակել, և իրենց իսկ կատարած հանցագործությունները հիմնավորվում են բազմաթիվ ապացույցներով: Որպես կանոն, եթե մոլորյալ զինծառայողները հայտնվում են եղանակային կամ այլ պայմանների ուժով այլ պետության զինված ուժերի հսկողության ներքո, թշնամական բռնությամբ զուգորդված գործողություններ չեն կատարում: Այս պարագայում տեսնում ենք, որ դիտավորությամբ որոշակի գործողություններ են իրականացվել և ոտնձգել են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսին կյանքն է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment