Էրդողանը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքականությունն ընտրություններում հաղթանակի դեպքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կշարունակի նույն քաղաքականությունը վարել Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ։
«Մինչ այժմ մենք հավատարիմ ենք եղել բոլոր երկրների հետ «գրկախառնվելու» քաղաքականությանը՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, արևմտյան բոլոր երկրների հետ, մշտական կապ ենք պահպանել։ Որպես Թուրքիայի նախագահ՝ ես չեմ կարող ինձ թույլ տալ վիրավորվել և զայրանալ։ Ես բոլորի հետ հանդիպել եմ լավագույն ձևով և կշարունակեմ հանդիպել, քանի որ դա ձեռնտու է երկրին։ Երբ մի երկիր գցում ես, կորցնում ես»,- ասել է Էրդողանը։
Add new comment